«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
16.12.2011 | 00:00
...թե անդուլ ոստիկանապետ Վովա Գասպարյանն ինչ անում է, չի անում, ասում է` սա դեռ ծաղիկներն են: Ինքը դեռ չի արել իր «բոլոր գործերը»:
Նախորդ օրը Ստեփան Հակոբյանի ձերբակալությունն ուրույն մեսիջ է եղել ոչ միայն «գողացող բանդաներ» հայտնաբերող, «գողոն» չհայտնաբերող, հինգ տարի նույն Հակոբյանին չհայտնաբերած - չձերբակալած Ալիկ Սերգեյիչին, նրա մերձավորագույն շրջապատին, այլ— ընդդիմությանը սատարող Հակոբ Հակոբյանին (ձերբակալվածը վերջինիս եղբոր որդին է), Մանվել Գրիգորյանին (վերջինս Հակոբյանների քավորն է, նրա սանիկներից մյուսն էլ Էջմիածնում «այլ հոդվածով» վերջերս բերման ենթարկվեց), ինչպես նա— դուբայասեր, օվկիանոսասեր, օվկիանոսի ափերում` ժողովասեր, իսկ իրականում «ամերիքըն բոյ»` Ամերիկա երազող, Սամվել Ալեքսանյանին. նա նույնպես այդ ընտանիքի հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ է:
Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ